Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.05.2012 | 15:14

Նա կասի. «Լսեցե՛ք, Հակոբի՛ տան իշխան և Իսրայելի՛ տան մնացորդներ։ Դուք չէ՞, որ պիտի իմանաք իրավունքը, դուք, որ ատում եք բարին և չարիք եք որոնում, մորթազերծ եք անում նրանց և պոկում եք նրանց մարմիններն իրենց ոսկորներից։ Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպես կտրատում են կաթսայում եփելու համար, և նրանց միսն այնպես, ինչպես պուտուկի մեջ եփելու համար»։


Միքիայի մարգարեություն 3. 1-3

Դիտվել է՝ 3752

Մեկնաբանություններ